Կարևոր իրադարձություններ

Սուրբ գիրքն ամեն օր

17 Հունիս, 2017 13:25
Հեղինակ՝ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Սուրբ գիրքն ամեն օր

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (17 հունիս 2017թ.)
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Լսեցե՛ք ձեր առաջնորդների խոսքը, որովհետև նրանք անքուն հսկում են ձեր հոգիների համար՝ գիտենալով, որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և հնազա՛նդ եղեք նրանց, որպեսզի նրանք ուրախությամբ կատարեն իրենց պաշտոնը և ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեր օգուտի համար չի լինի։ Աղոթեցե՛ք մեզ համար, որովհետև համոզված ենք, որ մեր խիղճը մաքուր է, և ուզում ենք ամեն ինչում ուղիղ գործել։ Աղաչում եմ մանավանդ, որ աղոթեք ինձ համար, որպեսզի կարողանամ ավելի շուտ վերադառնալ ձեզ մոտ։

Թող խաղաղության Աստվածը կարողություն տա ձեզ, որ ամեն տեսակ բարեգործությամբ իր կամքը կատարեք, որովհետև ինքն էր, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուսին, նրան, որ իր արյունով կնքված հավիտենական ուխտով Հովվապետ եղավ ամբողջ հոտի համար։ Ինչ որ կամենում է Աստված, թող այն էլ ներգործի մեր մեջ Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:17-21)

 

Լրահոս

Դիտել ավելին