Կարևոր իրադարձություններ

«Սահամնին երեկ տեղի ունեցածը ոչ թե անսպասելի է,այլ ավելի շուտ ունի հիմնավոր ռազմական ու քաղաքական պատճառներ»

17 Հունիս, 2017 13:02
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Սահամնին երեկ տեղի ունեցածը ոչ թե անսպասելի է,այլ ավելի շուտ ունի հիմնավոր ռազմական ու քաղաքական պատճառներ»

«Սահամնին երեկ տեղի ունեցածը ոչ թե անսպասելի է,այլ ավելի շուտ ունի հիմնավոր ռազմական ու քաղաքական պատճառներ»։ Ադրբեջանը առհասարակ ամռանը ինտենսիվորեն մտնում է «դաշտանային ցիկլ » սկսելով ռմբակոծել հայակական դիրքերը, ընդ որում ոչ միայն արցախում,յալ Տավուշում, սրա համար պատճառներ ունի։ Բերքահավաքի,օրերի տաքացման ու բնակլիմայական պայմանների թույլտվության պայմաններում նրանց համար հարձակվելը հեշտ է։ Իսկ քաղաքական առումով այդ երկիրը,մանավանդ վերջին օրերին ամիսներին ապտակներ է ուտում մեկը մյուսի հետևից։ Նախ Մինսկի խումբն է Ադրբեջանին հորդորում չխախտել հրադադարը,այնուհետև գործ է սկսում եվրոպացի այն պաշտոնյաների հանդեպ,ովքեր որ գործարքների են գնացել Ադրբեջանի հետ։ Միջազգային բարդ իրավիճակում հայտնվելով նրանք պետք է անեն այն,ինչ սովորաբար արել են։ Բանակցությունները մտել են փակուղի,Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել անցյալ տարի ապրիլին,հաջողության չի հասել,ի վերջո այս ամենի համար նա պիտի հատուցի,որովհետև այլ կերպ հնարավոր չէ շարունակել։ Հայկական կողմը պետք է ոչ միայն ադեկվատ պատասխան տա հակառակորդին,այլև արդեն քաղաքական դաշտում ի վերջո հստակ պատասխան տա։ Մենք կամ գնում ենք պատերազմի ու ի վերջո լուծում այս հարցը վերջնականապես,կամ էլ Ադրբեջանին պարտադրում ենք նստել բանակցությունների սեղանին ու բանական փոխզիջումներով ի վերջո կարգավորում այս հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին