Կարևոր իրադարձություններ

«Զարմանում եմ Արա Բաբլոյանի զարմանքի վրա»

17 Հունիս, 2017 12:39
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Զարմանում եմ Արա Բաբլոյանի զարմանքի վրա»

Արցախի Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր facebook-յան էջում գրառում է կատարել՝կապված երեկ Արցախի և Ադրբեջանի սահմանին զոհված երեք զինծառայողների փաստի առնչությամբ, ցավակցել է զոհվածների հարազատներին և ընկերներին... Գրառման մեջ ԱԺ նախագահը անկեղծորեն իր զարմանք է հայտնում,որ "դեռևս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից"...

"Ակտիվ" քաղաքականության մեջ առաջին քայլերը կատարող Արա Բաբլոյանը բացարձակ տեղյակ չէ արդի միջազգային հարաբերություններում տիրող "գիշատչային հարաբերություններին" և խաբնվում է մեր "գործընկերների" կոստյումներին և փողկապներին...Պարոն Բաբլոյանը պետք է գիտենա,որ աշխարհը չի փոխվել և բոլորը հարգում են ՈՒԺԵՂՆԵՐԻՆ...Նույնիսկ մեր "գործընկերները"...Ոչ ոք չի հարգում լացկաններին,բողոքողներին և ուրիշների "փեշերից կախ ընկնողներին",որոնք տարրական զզվեցնում են իրենց պահվածքով...Այնպես որ,պարոն Բաբլոյան,պետք չէ զարմանալ...Աշխարհում և հատկապես միջազգային հարաբերություններում գործում է՝"Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր" բանաձևը...Պետք է ակտիվ գործել և չսպասել որևէ մեկի արձագանքին...Իսկ բացասական արձագանքի դեպքում՝տարրական անտեսել այն,ինչպես անում են որոշ ՈՒԺԵՂ երկրներ,որոնց համար իրենց ազգային շահերը վեր են ամեն ինչից...
Հետաքրքիր է նաև պարոն Բաբլոյանից իմանալ,թե ո՞ր գործընկերներից է վերջինս արձագանք սպասում...Չլինի, Մինսկի խմբի համանախագահներից,որոնք ծպտուն չհանեցին,երբ անցյալ տարի ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի դեմ,թե Ռուսաստանի՞,որը վերջին տարիներին 5-6 միլիարդ դոլլարի զենք է վաճառել Բաքվին և մեր բողոքներին ի պատասխան հայտարարում է,որ դա ընդամենը բիզնես գործարք է...ԱՄՆ-ից էինք սպասում արձագանքի՞,որը ճիշտ է,զենք և զինամթերք չի վաճառում Իլհամ Ալիևին,բայց ահռելի մեծ ներդրումներ ունի Ադրբեջանի նավթա-գազային ոլորտում և անտեսելով Ադրբեջանի սանձարձակություններն ակամայից պաշտպանում է վերջինսի...Ուրիշ էլ ումի՞ց էինք արձագանքի սպասում...Չլինի ադրբեջանաթուրքական գերության մեջ ընկած Վրաստանից...
Զարմանում եմ,որ Արա Բաբլոյանը զարմացել է մեր այսպես կոչված միջազգային գործընկերների արձագանքից,այսինքն՝ "չարձագանքից"...Այդպես էլ պետք է լիներ,պարոն Բաբլոյան...Պետք է գործել և զարմացնել այդ գործընկերներին ու երբեք չսպասել որևէ արձագանքի որևէ մեկից...

 

Լրահոս

Դիտել ավելին