Կարևոր իրադարձություններ

«Երեք զոհ...Արդեն,բա՛վ է...»

17 Հունիս, 2017 09:52
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Երեք զոհ...Արդեն,բա՛վ է...»

Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պաշտոնական Բաքվի կողմից ևս մեկ անգամ օգտագործվեց հիշեցնելու Փարիզին,Մոսկվային և Վաշինգտոնին,որ նրանք դժգոհ են համանախագահների գործունեությունից,ինչպես նաև սրելով իրավիճակը սահմանին Իլհամ Ալիևը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը ադրբեջանական տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացներից և երկրում սրվող սոցիալ-տնտեսական վիճակից...Հունիսի 16-ի առավոտյան Reuters-ը տեղեկություն էր տարածել,որ "Ադրբեջանական երկաթուղիները" գրեթե սնանկ են..Սնանկության շեմին են նաև SOCAR-ը, Azerenerji-ին և AZAL-ը...Ապշերոնյան բռնապետը որոշել է հայրենասիրության վրա խաղալ,սրել իրավիճակը Արցախի և Ադրբեջանի սահմանին,մեծ քանակությամբ զոհեր պատճառել հայկական կողմերին...Մինչև հիմա ՀՀ-ն և Արցախը գերադասել են նախաձեռնող չլինել և միշտ պատասխանողի դերում են հանդես եկել...Սակայն,ինչպես ցույց է տալիս պրակտիկան,դա էլ ավելի է լկտիացնում հակառակ կողմին...Մենք հեծանիվ չպետք է հայտնաբերենք,քանի որ այս տեսակ լկտի պահվածք ունեցող հակառակորդների հետ որոշ երկրներ ունեն պայքարի շատ արդյունավետ միջոց... Հայաստանը և Արցախը պետք է ընդօրինակեն Իսրայելի քաղաքականությունը,որը այս 70 տարիների ընթացքում շատ լավ պայքարում է ահաբեկիչների դեմ...Իսրայել պետությունը ամեն իր զինվորի կյանքի դիմաց ոչնչացնում է հարյուրից ավել պաղեստինցու՝լինի դա քաղաքացիական անձ,թե՝ ահաբեկիչ...Իսրայելում շատ վաղուց են հասկացել,որ միայն ահաբեկիչներին ոչնչացնելով որևէ արդյունքի չեն հասնի...Ամենակարևոր զենքը ահաբեկիչների դեմ պայքարում՝դա խաղաղ բնակչությունն է,որին Թել Ավիվը պատժելով պարտադրում էր,որ հենց պաղեստինցիները պայքարեն իրենց իսկ "շահերի" համար պայքարող ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցինչների դեմ,որոնք չցանկանալով դառնալ իսրայելական պատժիչ գործողությունների զոհ վտարում կամ մատնում էին ահաբեկիչներին...

Արցախը Ադրբեջանին պատժելու և Իլհամ Ալիևին չափի հրավիրելու համար պետք է կիրառի հրենաերի տակտիկան...Արցախի բանակը պետք է ռմբակոծի ադրբեջանական սահմանամերձ և բավական խիտ բնակեցված գյուղերն ու քաղաքները և միայն այդ ժամանակ մենք կունենանք դրական արդյունք ահաբեկիչ Ալիևի դեմ պայքարում...Նույն ազերի խաղաղ բնակիչը կպարտադրի Ալիևի ասկյարներին չխախտել զինադադարը և չվտանգել իրենց և իրենց ընտանիքների անդամների կյանքը...Ամեն մի հայ զինվորի դիմաց Ադրբեջանը պետք է վճարի շատ թանկ և հիմնականում իրենց խաղաղ բնակչության կյանքերի գնով...Այլ կերպ հնարավոր չէ խոսել ապշերոնյան սուլթանի հետ...Համոզված եմ,որ վաղը կամ մոտակա օրերին հայկական կողմը պատժիչ գործողություններ կկազմակերպի և կոչնչանցնի որոշ քանակությամբ ասկյար,որոնց կյանքը գրոշի արժեք չունի Ալիևների ընտանիքի համար...Իլհամ Ալիևին զսպելու միակ միջոցը՝ադրբեջանցիներին ոտքի հանել է նույն իրենց բռնապետի դեմ...Ես հասկանում եմ,որ նույն քայլին կարող են դիմել նաև ադրբեջանցիները... Սակայն,Արցախի սահմանամերձ շրջանները այդքան խիտ բնակեցված չեն և մարդկանց տարհանումը ավելի հեշտ կլինի...Հայկական կողմերը նաև պետք է անտեսեն միջազգային հանրություն կոչվածի կարծիքը...Նույն Մոսկվան,Փարիզը և Վաշինգտոնը արդեն 23 տարի էլ չեն կարող մի Բաքվի կարգի հրավիրեն...Իսկ անառակ Ալիևին կարգի հրավիրելու միակ միջոցը նրան բամփելն է...
Հունիսի 16-ի 3 զոհը ահռելի շռայլություն է մեզ համար...Ամեն զոհի դիմաց ազերի թուրքը պետք է շատ դաժան պատասխան տա...
Համոզված եմ,որ վաղը մեր ԱԳՆ-ն հանդես կգա հերթական իր "բողոքական" հայտարարությամբ,իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ անհասցե և ադրբեջանամետ ելույթով հայկական և ադրբեջանական կողմերին կոչ կանի չխախտել զինադադարը և շարունակել բանակցությունները...
Վերջապես ե՞րբ են մերոնք հասկանալու,որ աշխարում չեն սիրում լացկաններին...
Արդեն,բա՛վ է...Պետք է գործել և գործել շատ խիստ...

 

Լրահոս

Դիտել ավելին