Կարևոր իրադարձություններ

Արտեմ Ասատրյանը փորձում է Կարեն Կարապետյանի բարեփոխիչ կառավարությանը համահունչ քայլել. կադրային տեղաշարժեր է կատարում. «Հրապարակ»

17 Հունիս, 2017 08:42
Արտեմ Ասատրյանը փորձում է Կարեն Կարապետյանի բարեփոխիչ կառավարությանը համահունչ քայլել. կադրային տեղաշարժեր է կատարում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փորձում է Կարեն Կարապետյանի բարեփոխիչ կառավարությանը համահունչ քայլել։ Նա նախարարությունում կադրային տեղաշարժեր է կատարում, առաջին պլան է մղում երիտասարդներին, նրանց հանձնարարում պատասխանատու գործեր։ Սոցապնախարարությունում թարմություն մտցնելու կոնտեքստում էլ նախարարն ընդունել է նոր օգնական՝ Աննա Սաֆարյանին, ով աշխատել է ՄԻՊ-ում, զբաղվում է կանանց եւ երեխաների հիմնախնդիրներով։
 
Ի դեպ, դեռ թափուր է նախարարի՝ պատգամավոր դարձած նախկին տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի տեղը, նա համակարգում էր հաշմանդամների ոլորտը։ Թե ով կփոխարինի վերջինիս, դեռ հայտնի չէ, նախարարն այս հարցի շուրջ դեռ չի անկեղծացել ոչ մեկի հետ»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին