Կարևոր իրադարձություններ

Դատավորը 14 հազար դոլարը պարտքով է տվել. «Փաստ»

17 Հունիս, 2017 08:30
Դատավորը 14 հազար դոլարը պարտքով է տվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը նախորդ տարի 14 հազար ԱՄՆ դոլար է պարտքով տվել՝ փոխառություններ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Վերջինս դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 2 միլիոն 535 հազար դրամ աշխատավարձից, 200 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 5 հազար 200 եվրո ու 979 հազար 355 դրամ գումարից: Դատավորի ամուսինը՝ Կարեն Շահգելդյանը, հայտարարագրել է միայն 2 միլիոն 580 հազար դրամ տարեկան եկամուտներ:

Սիմա Իսկանդարյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 2013–2014 թթ. աշխատել է Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական: Իսկ 2015 թ. նշանակվել էր ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին