Կարևոր իրադարձություններ

7 սխալ, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

19 Հունիս, 2017 00:20
7 սխալ, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից

Ավերորդ քաշի խնդիրը ստիպում է մարդկանց տարբեր միջոցներ ձեռնարկել և տարատեսակ սննդակարգերի հետևել: Սակայն նիհարելու այդ մեթոդները կա՛մ անարդյունավետ են լինում, կա՛մ էլ ստացված արդյունքը շատ կարճ ժամանակ է պահպանվում:

Հատկապես տուժում են նստակյաց կյանք վարողները, քանի որ ֆիզիկական ակտիվության պակասը ստիպում է մարդկանց շատ ուտել: Ամեն դեպքում՝ սովորաբար նիհարել ցանկացողները նույն սխալներն են գործում: Gogetnews.info կայքը ներկայացրել է այն պատճառները, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից:

1.      Հեղուկի պակաս

Օրգանիզմի ջրազրկման դեպքում նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի հետևանքով քաշը դանդաղ է նվազում: Ապացուցված է, որ օրական 1.5 լիտրից ավել ջուր խմողներն ավելի շատ կալորիա են վատնում, քան նրանք, ովքեր հեղուկ քիչ են օգտագործում:

2.      Քաշի կտրուկ կորուստ

Շատերը ցանկանում են մի քանի օրում ազատվել 5 կգ ավելորդ քաշից, ուստի հետևում են խիստ դիետաների կամ առհասարակ հրաժարվում են սննդից, ինչը սխալ է, քանի որ կորցրած կիլոգրամները շատ արագ կվերականգնվեն: Բացի այդ, սննդի պակասի դեպքում օրգանիզմն էներգիա ստանալու համար առաջին հերթին օգտագործում է ոչ թե ճարպը, այլ մկանային հյուսվածքները: Առհասարակ մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական նիհարել ընդամենը 300-800 գրամ:

3.      Սպիտակուցների ավելցուկ

Սպիտակուցները շատ արագ են հագեցնում և քաղցը չի տանջում բավական երկար ժամանակ, սակայն սպիտակուցներով հարուստ սննդի չարաշահումը հանգեցնում է օրգանիզմում pH բալանսի փոփոխման : Այս ամենի արդյունքում նվազում է հորմոնների ու ֆերմենտների ակտիվությունը, դանդաղում է նյութափոխանակությունը և քաշը սկսում է դանդաղ նվազել:

4.      Մրգերի չարաշահում

Քաղցր մրգերն ու հատապտուղները (հատկապես՝ խաղողը, չամիչը, մանդարինը, բալը, կեռասը) հարուստ են պարզ շաքարներով, որոնք կուտակվում են ճարպերի տեսքով: Սա է պատճառը, որ օրական ցանկալի է օգտագործել 250-300 գրամ միրգ և այն էլ ուտելուց միայն 1-1.5 ժամ հետո:

5.      Սխալ համադրություններ

Ճարպեր ու ածխաջրերը (օրինակ՝ սպիտակ հաց և շաքարավազ) կազմվածքի համար ամենավնասակարներն են: Սակայն շատ ավելի վնասակար է դրանց համադրությունը: Սա է պատճառը, որ մի կտոր տորթն ավելի վնասակար է քան պարզապես շաքարավազը կամ մի կտոր հացը:

6.      Նախաճաշի բացառում

Նախաճաշից հրաժարվելով շատերը ճաշին կամ ընթրիքին չափազանց շատ են ուտում: Հարկ է հիշել, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է սնվել 5 անգամ, որոնցից 3 անգամը պետք է լինեն սննդի ընդունման հիմնական ժամերը:

7.      Ընթրիքի բացառում

Մարդու օրգանիզմը սովորաբար երեկոյան է սկսում ճարպեր կուտակել և հենց սա է պատճառը, որ հաճախ խորհուրդ է տրվում երեկոյան 18:00-ից հետո ոչինչ չուտել: Սակայն այս խորհուրդը սովորաբար անարդյունավետ է լինում, քանի որ ընթրիքից հրաժարվելու պատճառով մարդիկ հաճախ չափազանց շատ են ուտում օրվա առաջին կեսին: Բացի այդ, սննդի ընդունման ժամերի միջև չափազանց երկար ընդմիջումը կարող է առաջացնել հորմոնալ դիսբալանս և խանգարել ախորժակը կարգավորող համակարգի աշխատանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին