Կարևոր իրադարձություններ

6 պատճառ՝ ամեն օր դեմքի մաշկը սառույցով մերսելու համար

19 Հունիս, 2017 00:00
6 պատճառ՝ ամեն օր դեմքի մաշկը սառույցով մերսելու համար

Մաշկի վիճակը սառույցի օգնությամբ բարելավելու պրոցեդուրան շատ տարածված է: Սա յուրահատուկ մեթոդ է, որը վաղուց արդեն կիրառում են նույնիսկ մասնագետները:

Բժիշկների խոսքով՝ սառույցը թարմացնում է դեմքը՝ պայքարելով կնճիռների առաջացման դեմ: Բացի այդ, այն պայքարում է բշտիկների և մուգ հետքերի դեմ, բարելավում է արյան շրջանառությունն ու մաշկի գույնը:

Սառույցը շատ արդյունավետ միջոց է բազմաթիվ մաշկային խնդիրներից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ՝ ամեն օր՝ առավոտյան ու երեկոյան դեմքի մաշկը սառույցով մերսելու համար:

1.       Մաշկի առողջ փայլ

Սառույցը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մաշկը դառնում է ավելի առողջ ու փայլուն:

2.     Նվազեցնում է մուգ հետքեր

Սառույցն օգնում նվազեցնել մուգ հետքերը, բշտիկները, կարմրությունն ու մաշկային բորբոքումները: Այն նույնիսկ օգնում է բուժել կորյակները: Պարզապես հարկավոր է սառույցը դնել բշտիկների վրա և մի քանի վայրկյան պահել, մինչև մաշկը թմրի: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել նաև հաջորդ օրը քնելուց առաջ:

3.      Ազատում է աչքերի տակի մուգ շրջանակներից

Վարուգի հյութի և սառած ջրի համադրությունը կարելի է օգտագործել աչքերի տակի մաշկը խնամելու և մուգ շրջանակներից ազատվելու համար: Մուգ շրջանակները կարող են պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, սակայն այս պրոցեդուրան կօգնի շատ արագ ազատվել այտուցվածությունից:

4.      Մաշկի տոնիկին փոխարինող միջոց

Սառույցը հասանելի և արդյունավետ տոնիկ է: Այն կարելի է օգտագործել շպարվելուց առաջ, ինչը կօգնի նեղացնել ծակոտիները և հարթեցնել մաշկը:

5.      Շպարին փոխարինող միջոց

Հաճախ մարդիկ շտապում են և շպարվելու ժամանակ պարզապես չեն ունենում: Այս դեպքում կարելի է սառույցը փաթաթել կտորով և դրանով մերսել մաշկը: Սա կօգնի դարձնել մաշկը փայլուն ու թարմ՝ «au naturel»:

6.      Կանխում է կնճիռների առաջացումը

Պարբերաբար սառույց օգտագործելը կօգնի դանդաղեցնել ծերացման գործընթացը, կհարթեցնի կնճիռները և կկանխի նորերի առաջացումը:

Օգտակար խորհուրդներ.

·        Սառույցով մաշկը մերսելիս խորհուրդ է տրվում ձեռնոցներ օգտագործել, որպեսզի սառույցն արագ չհալվի:

·        Կարելի է նաև սառույցը փաթաթել կտորի մեջ և այն նույնքան արդյունավետ կլինի:

·        Սառույցը սառցարանից հանելուց հետո հարկավոր է 1-2 րոպե սպասել, քանի որ անմիջապես գտագործելու դեպքում չափազանց սառը սառույցը կարող է վնասել մաշկի վերին շերտերում գտնվող մազանոթները: Բացի այդ, այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել նաև վնասված մազանոթներ ունենալու դեպքում:

·        Սառույցը խորհուրդ է տրվում օգտագործել 15 րոպե:

·        Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է ավելացնել մի փոքր վարդի ջուր, կիտրոնի հյութ, երիցուկի թեյ, կանաչ թեյ, վարունգ կամ որևէ այլ օգտակար միրգ կամ խոտաբույս:

Նյութի աղբյուրը՝ healthydaily.co

 

Լրահոս

Դիտել ավելին