Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարը 50.000 դրամ վճարեց և ցույց տվեց պարտատոմսերի առցանց վաճառքի իրականացման ձևը (տեսանյութ)

16 Հունիս, 2017 18:13
Ֆինանսների նախարարը 50.000 դրամ վճարեց և ցույց տվեց պարտատոմսերի առցանց վաճառքի իրականացման ձևը (տեսանյութ)

Այսօր` հունիսի 16-ին, տեղի ունեցավ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Ժամանակակից մոտեցումներով պատրաստված կայքը հնարավորություն է տալիս տարանջատել տեղեկատվության տեսակները և առանձնահատկությունները:

Կայքը ներկայացնելու հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ վերջին վեց ամիսների կատարած աշխատամանքին և տնտեսական ակտիվության ցուցանիշին:

«Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է ՀՆԱ 6,5 տոկոս աճ: Բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարվա համար թիրախավորել էինք 3.2 տոկոսի աճ:

Արամյանի խոսքոցվ՝ ՀՆԱ աճին նպաստել է արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտն ու առևտուրը:

Նախարարը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին  կազմել է  5,7 տոկոս. «Հունիսին, չի բացառվում, որ ևս մի փոքր դանդաղում ունենանք, բայց էական նվազում տարվա կտրվածքով չենք ակնկալում։ Արտահանումը շարունակում է դրսևորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, մասնավորապես՝ արտահանումը կազմել է 16 տոկոս, իսկ ներմուծումը՝ 14 տոկոսից մի փոքր ավելի: Այսինքն՝ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը»:

Լրագրողների հետ հանդիպման վերջում նախարարը ներկայացրեց պարտատոմսերի առցանց վաճառքի իրականացման ձևը: Որպես ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր օրինակով ցույց տվեց և պարտատոմս գնեց: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին