Կարևոր իրադարձություններ

««Ադրբեջանի երկաթուղիները» սնա՞նկ են»

16 Հունիս, 2017 11:48
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
««Ադրբեջանի երկաթուղիները» սնա՞նկ են»

Reuters գործակալությունը հետաքրքիր տեղեկություն է հրապարակել,որը ևս մեկ անգամ ապացուցում է,որ ապշերոնյան սուլթանի վիճակը գնալով վատթարանում է... "Ադրբեջանի երկաթուղիներ" ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել,ըստ որի փնտրում է ֆինանսական հարցերով միջազգային խորհրդատուի....Ըստ բրիտանական գործակալության,այդ խորհրդատուի հիմնական գործառույթը "Ադրբեջանի երկաթուղիներ" ՓԲԸ-ի պարտքերի վերաֆինանսավորման մեխանիզմների փնտրտուքն է լինելու...Սա նշանակում է,որ "Ադրբեջանի երկաթուղիները" ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում են և չի բացառվում,որ կարող է սնանկ ճանաչվի...Հիշեցնեմ,որ ընդամենը մեկ ամիս առաջ պաշտոնապես սնանկ է ճանաչվել նաև Ադրբեջանի Միջազգային Բանկը,որի կուտակած պարտքերը կազմում են 3 միլիարդ ամերիկյան դոլլար... Բանկի պարտքերի պատճառով բավական սրվել են Ադրբեջանի կառավարության հարաբերությունները խոշոր եվրոպացի ներդրողների,ինչպես նաև Ղազախստանի հետ,որի իշխանությունները ժամանակին Ղազախստանի կեսնաթոշակային հիմնադրամի կուտակած 250 միլիոն դոլլարը ներդրել էին ԱՄԲ-ում,իսկ հիմա կանգնած են դրանք հետ չստանալու վտանգի առաջ...

Reuters-ը նաև հիշեցնում է,որ օտարերկրյա ներդրողներին ահռելի պարտքեր ունեն կուտակած նաև ադրբեջանական պետական այնպիսի խոշոր ձեռնարկություններ,ինչպիսիք են SOCAR-ը, Azerenerji-ին և AZAL-ը...
Միջազգային շուկայում նավթի գների անկման պատճառով ապշերոնյան սուլթանի գործերը օրեցօր վատանում են...Նավթային կախվածության մեջ գտնվող Ադրբեջանի տնտեսությունը "լոմկայի" մեջ է հայտնվել նավթադոլլարների պակասից,որի հետևանքները կարող են ծայրահեղ ծանր լինել...Իլհամ Ալիևի նման բռնապետն ամեն ինչ կանի,որ պահպանի իշխանությունը...Դրա համար անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը շեղել երկրի ներքին խնդիրներից...Այդ հանգամանքը հաշվի առնելով Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն Ալիևի բոլոր տեսակ սադրանքներին...
ԱՄԲ-ի,իսկ հիմա արդեն "Ադրբեջանի երկաթուղիների" սնանկությանը մեծ հարված է հասցնելու նաև Ադրբեջանի միջազգային վարկանիշին և հեռու է պահելու օտարերկրյա ներդրողներին Ադրբեջանից...

 

Լրահոս

Դիտել ավելին