Կարևոր իրադարձություններ

Դիվանագիտական վարդեր Մարտի 8-ին. ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ. «Ժողովուրդ»

16 Հունիս, 2017 09:58
Դիվանագիտական վարդեր Մարտի 8-ին. ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ. «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարարու­թյան ուռճացված գնումներին անդրա­դառնալու առիթներ շատ է եղել: Պարզ­վում է՝ մարտի 8-ին ընդառաջ էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողության:

«Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմա­նագիրը կնքել է մարտի 7-ին՝ «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝ վճարելով ընդհանուրը 715 հազար դրամ: Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար է Նալբանդյանը որոշել մարտի 8-ին ընդառաջ 65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք գնել է օտարերկրյա կին դեսպանների կամ դեսպանների կանանց համա՞ր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին