Կարևոր իրադարձություններ

Սկանդալ Ադրբեջանում. վաճառվում է Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական, վկաներ էլ կան. «Իրավունք»

16 Հունիս, 2017 09:32
Սկանդալ Ադրբեջանում. վաճառվում է Մուհամեդ մարգարեի ժառանգի վկայական, վկաներ էլ կան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն Էլնուր Թաղիեւ ղազիի (շարիաթական դատավոր) ստորագրությամբ եւ կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հանդիսանում է «սեյիդ»՝ այսինքն Մուհամմեդ մարգարեի ժառանգ:

Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Կովկասի մուսուլմանների վարչությունը շտապել էր հայտարարել, որ փաստաթղթեր չի տրամադրում, եւ դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է:

Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատել է, որ տվել է այդպիսի փաստաթուղթ եւ պատմել է հեքիաթ, թե ինչպես Թաղիեւը չորս վկա է բերել, որ իրոք մարգարեի ժառանգ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին