Կարևոր իրադարձություններ

Գյուղնախարարը միայն երեկ բարեհաճեց այցելել կարկտահարված համայնքներ. վարկային բեռի տակ կքած գյուղացիներն անելանելի վիճակում են. «Ժողովուրդ»

16 Հունիս, 2017 09:23
Գյուղնախարարը միայն երեկ բարեհաճեց այցելել կարկտահարված համայնքներ. վարկային բեռի տակ կքած գյուղացիներն անելանելի վիճակում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով, նախ՝ ոչ մի­այն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ՝ դառնալով ցրտահարությունների պատճառ, վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտա­սարդ շիվերը: Դրան գումարվեց նաև օրերս տեղացած կարկուտը, որն էլ մի շարք մարզերում լուրջ վնաս­ներ է հասցրել և ցանքատարածություններին, և պտղատու այգիներին: Ու հիմա, առանց այն էլ վարկային բեռի տակ կքած գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում, նրանց սպասած եկամուտը հարցակա­նի տակ է: Հատկանշական է, որ իշխանությունները կատարվածին բարեհաճել են անդրադառնալ կարկ­տահարությունից օրեր անց միայն, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը միայն երեկ է բարեհաճել այցելել կարկտահարված համայնքներ, այն էլ՝ ոչ թե ինքնակամ, այլ վարչապետ Կարեն Կա­րապետյանի հանձնարարականից հետո միայն»:      

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին