Կարևոր իրադարձություններ

Արարատում հերթը հասել է սփյուռքահայերին. «Հրապարակ»

16 Հունիս, 2017 08:20
Արարատում հերթը հասել է սփյուռքահայերին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր դեմ է հանել անգամ մեր սփյուռքահայ հայրենակիցներին։ Արդեն մի քանի ամիս է՝ մարզում հաշվեհարդար են տեսնում Հովիկ Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ, աշխատանքից ազատվում են դպրոցի տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներ, որոնց մասին մամուլը գրում է։ Վերջերս էլ մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում ազատվեց Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը։ Պարզվում է, սակայն, մարզպետը տնօրենին ազատելով չի սահմանափակվել, աուդիտ իրականացնողները քննության տակ են առնել նաեւ դպրոցի մեկենաս, Ավստրիայում բնակվող Արշալույս Ճգնավորյանի եւ նախկին տնօրենի իրականացրած ֆինանսական գործարքների փաստաթղթերը, մինչդեռ աջակցությունը բարեգործական հիմունքներով է եղել, եւ մարզպետարանն այդ փաստաթղթերն ստուգելու իրավասություն չունի։
 
Ի դեպ, մեկենասը Լորիս Ճգնավորյանի քույրն է, եւ նրա հոր անունով է դպրոցն անվանակոչված։ Տեղեկություններ կան, որ Արշալույս Ճգնավորյանը հեռախոսազրույց է ունեցել Արամայիս Գրիգորյանի հետ, հորդորել վերջ դնել այդ գործընթացին։ Նա օգոստոսին Հայաստան է գալու, եւ եթե իրադարձությունները չընթանան իր համար ցանկալի հունով, անձամբ կդիմի Սերժ Սարգսյանին։ Ռուզաննա Հայրապետյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, սակայն կառույցից եւ կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին