Կարևոր իրադարձություններ

«Ուտեմ մռութիկդ, քաղցր». Գարիկ Մարտիրոսյանը պարզել է Վիկտորյա Լոպիրյովայի դիպլոմային աշխատանքի վերնագիրը

15 Հունիս, 2017 18:36
«Ուտեմ մռութիկդ, քաղցր». Գարիկ Մարտիրոսյանը պարզել է Վիկտորյա Լոպիրյովայի դիպլոմային աշխատանքի վերնագիրը

Պարզվում է՝ Հենրիխ Մխիթարյանի հետ Հայաստան ժամանած ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան հայ խստապահանջ դասախոսի մոտ դիպլոմային աշխատանքը պաշտպանել է՝ ներկայացնելով աշխատանքի անվանումը հայերենով, որի թարգմանության հարցում Լոպիրյովան դիմել էր ընկերներից մեկի օգնությանը։

Գարիկ Մարտիրոսյանը փորձել է մանրամասներ ճշտել։ Պարզել է, որ դիպլոմային աշխատանքը եղել է հետևյալ վերտառությամբ՝ «Ներդրումների պլանավորման ռազմավարություն»։ Գարիկը խնդրել է նրան վերնագիրը հայերեն ասել, ինչին ի պատասխան շիկահեր գեղեցկուհին ասել է, թե երկար տարիներ են անցել։ Հիշողության մեջ այն մոտավոր վերականգնելով՝ նա արտաբերել է. «Ուտեմ մռութիկդ, քաղցր»։

 

 

Image may contain: 2 people, closeup

 

Լրահոս

Դիտել ավելին