Կարևոր իրադարձություններ

Փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում. (տեսանյութ)

15 Հունիս, 2017 15:45
Փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում. (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներ կատարելու համար արվում են լուրջ քայլեր:

Անդրադառնալով իրավապաշտպանների բարձրացրած խնդիրներին, որոնք առկա են ՔԿ-ներում, նախարարն ասաց. «Կտրուկ քայլեր անել չենք կարող, որոնցով կկարողանանք միանգամից փոխել իրավիճակը: Բավականին փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում և  երբեմն չեն հասնում այն արդյունքին, որին պետք է հասնեին: Մենք շտապելու ենք դանդաղ, բայց, կարող եք վստահ լինել, որ հստակ խնդիրներ ունենք, որոնք հիմա փորձում ենք ձեւակերպել, քայլ առ քայլ առաջ գնալ»:

Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև տարբեր ոլորտներում առկա կոռուպցիայի խնդրի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին