Կարևոր իրադարձություններ

Կառավարությանն է ներկայացվել գյուղացիներին ցածր տոկոս վարկեր տրամադրելու մասին ծրագիր (տեսանյութ)

15 Հունիս, 2017 14:17
Կառավարությանն է ներկայացվել գյուղացիներին ցածր տոկոս վարկեր տրամադրելու մասին ծրագիր  (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կառավարություն է ներկայացրել ծրագիր՝ գյուղացիներին ցածր տոկոս վարկեր տրամադրելու մասին: Այս մասին Shabat.am-ի հարցին ի պատասխան, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը. «Մի քանի ուղղություններով նպատակաուղղված կաթիլային, հակակարկտային ցանցեր, գյուղացիական տնտեսության զարգացման վարկեր, կշարունակվի գյուղտեխնիկայի լիզինգը: Չորս-հինգ ուղղություն կա, որն այս պահին եթե ասեմ, դա պետք է հաստատված լինի, ներկայացրել ենք, կհաստատվի, բոլորին կպարզաբանենք, թե ոնց է աշխատում»:

Հիշեցնենք, որ գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղնախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ինչպես նաև Արմավիրի մարզպետին հանձրարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել հունիսի 13-ին տեղի ունեցած ուժեղ կարկուտի վնասի չափը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին