Կարևոր իրադարձություններ

Դավիթ Հարությունյանը՝ կադրային ջարդի և ՔԿ-ներում «ղումար» խաղալու մասին (տեսանյութ)

15 Հունիս, 2017 13:49
Դավիթ Հարությունյանը՝ կադրային ջարդի և ՔԿ-ներում «ղումար» խաղալու մասին (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության նկստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով իր ղեկավարած կառույցում կադրային «ջարդ»-ի մասին, ասաց. «Եթե նման տեղեկությունները փաստով հաստատված լինեին արդեն կհայտնվեին մամուլում»:

Լսելով, որ այդ մասին արդեն գրվել է մամուլում, նախարարը փորձել ճշտել, թե ու՞մ մասին է խոսքը: Shabat.am-ի հստակեցմանը՝ խոսքը արդարադատության նախարարության գլխավոր հաշվապահի մասին է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Գլխավոր հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղափոխվել է այլ պաշտոնի, շատ ճիշտ եք ասում՝ դա չի նշանակում ազատվել կադրերից»:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխությանը նախարարն ասաց, որ այս պահին նման ծրագիր չկա. «Անկախ նրանից, եթե որևէ մեկը թերանա, անկախ նրանից քրեակատարողական հիմնարկում է, թե նախարարության աշխատակազմում, բնականաբար կարող են քայլեր ձեռնարկվել»:

Դավիթ Հարությունյանը առաջարկեց վերանայել նաև իր ղեկավարած նախկին կառույցները, նախարարի խոսքով՝ այդ կառույցներում լուրջ կադրային ցնցումներ չեն արձանագրվել:

Խոսելով քրեակատարողական հիմնարկներում «ղումար խաղալու ինստիտուտ»-ի մասին, նախարարն ասաց. «Մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք բազում խնդիրներ և առաջին հերթին պետք է մտածենք պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետևանքները վերանան»:

Հարությունյանի խոսքով՝ ՔԿ-ներում ղումար խաղալն արգելված է. «Թղթախաղն ընդանրապես գաղութում արգելված է: Մենք պետք է առաջնահերթ հասկանանք, որն է «ծնող» պատճառը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին