Կարևոր իրադարձություններ

Շարունակում են փնտրել ընդհատակ անցած Գարեգին Չուգասզյանին. նրան ան­գամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից. «Հրապարակ»

15 Հունիս, 2017 09:47
Շարունակում են փնտրել ընդհատակ անցած Գարեգին Չուգասզյանին. նրան ան­գամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները շարունակում են փնտրել Գարեգին Չուգասզյանին: Հի­շեցնենք, որ «Սասնա ծռերի» իրադարձություններից անմիջապես հետո՝ 2016-ի ամռանը, շատերը ձերբակալվեցին, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամն ան­ցավ ընդհատակ և դարձավ անհասանե­լի: Նրա անունը հոլովվում է «Սասնա ծռե­րի» քրեական գործի շրջանակներում, և, ըստ որոշ տեղեկությունների, նրան ան­գամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բայց ինտենսիվ կապի մեջ է լրատվամիջոցների հետ՝ պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրագրողներին:

Հիմնադիր խորհրդարանի անդամներն էլ նրա հետ մշտական շփումներ ունեն, սա­կայն հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները, ՀԽ ան­դամներին աչալուրջ հետևելն անգամ արդյունք չեն տալիս: Պարզվեց, որ IT տեխնոլոգիաների իմացությունը տվյալ դեպքում կոնկրետ արդյունք է տալիս՝ Չուգասզյանը հենց այդ գիտելիքների շնորհիվ է կարողանում հետքերը թաքց­նել: Մեր տեղեկություններով, իշխանու­թյունն այնքան մեծ ցանկություն ունի հայտնաբերելու և պատմելու նրան, որ ոչ մի միջոց չի խնայում, անգամ պատրաստ է նրա կոորդինատները հայտնելու դիմաց մեծ պարգևատրում խոստանալ»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին