Կարևոր իրադարձություններ

Քրեական հեղինակություն Կանեւսկոյի թիկնազորի մոտ եղած զենքերը օրինակա՞ն են եղել. «ՀԺ»

15 Հունիս, 2017 09:27
Քրեական հեղինակություն Կանեւսկոյի թիկնազորի մոտ եղած զենքերը օրինակա՞ն են եղել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ մեկ շաբաթ առաջ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ:

Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ մեքենաների սրահներում եղել են զենք, որի օրինականությունը, սակայն ճշտվում էր: «Այս պահին այդ մասով ոչինչ չունենք ավելացնելու»,-երեկ մեր թղթակցին ասել են ոստիկանությունից:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոյը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին