Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չի շարունակի քաղաքական գործունեությունը. «Հրապարակ»

15 Հունիս, 2017 09:05
Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չի շարունակի քաղաքական գործունեությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չի շարունակի քաղաքական գործունեությունը:

Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմ­նած «Երրորդ հանրապետություն» կուսակցութ­յան գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կար, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկե­տը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բա­ցառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա:

Ավե­լի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը: Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի: Կուսակցության վարչության անդամ էդուարդ Անտինյանը երեկ գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին մեզ ասաց. «Առաջիկայում, երբ մեր անելիքները հս­տակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առա­ջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին