Կարևոր իրադարձություններ

Իլհամ Ալիևի "շուշախտ"-ի սրացումը և սեփական ստի բացահայտումը

14 Հունիս, 2017 23:17
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Իլհամ Ալիևի

Ադրբեջանական գրեթե բոլոր կայքերն այսօր տեղեկացնում են ապշերոնյան բռնապետի այցի մասին Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղ...Այցելությունը կապված էր գյուղում տեղի ունեցող վերականգնողական աշխատանքների հետ ծանոթանալուն և գյուղի բնակիչ Օգտայի Ղազիևին առաջին աստիճանի Աշխատանքային շքանինաշով պարգևատրելու հետ...Ալիևի պաշտոնական կայքում հատուկ նշվում է պարգևատրման պատճառը՝"սեփական հողի հետ ամուր կապ ունենալու կապակցությամբ,որը մարդկանց մոտ բարձրացնում է հայրենասիրական ոգին..."Պարզվում է,որ սույն գյուղացին Չոջուխ Մարջանլիում ապրում է 20 տարուց ավել...Այո,ադրբեջանական կայքերը հենց այսպես էլ գրում են՝20 տարուց ավել,չհասկանալով կամ մոռանալով,որ իրենք հակասում են անցյալ տարվա ապրիլյան կարճատև ապտերազմից հետո հրապարակված պաշտոնական վարկածին,ըստ որի,Ջաբրայիլի շրջանի այդ գյուղը Իլհամ ՌԵՄԲՈ Ալիևն ազատագրել է հայ օկուպանտներից հետց այդ օրերին...Հետաքրքիր է ստացվում..Ինչպե՞ս կարող էր Ղազիևի ընտանիքն ապրել մի գյուղում,որը եղել է հայերի վերահսկողության տակ...Այս տեղեկությունը տարածելով Ալիևի աշխատակազմը ևս մեկ անգամ ապացուցեց,որ այդ գյուղը 1994 թ-ից վերահսկվում է ադրբեջանակն ասկյարների կողմից,իսկ "Չոջուխ Մարջանլի շոուն" Իլհամ Ալիևը կազմակերպել է մեկ նպատակով...Նրան շատ անհարժետ էր գոնե մեկ գյուղի ազատագրման,թեկուզ և շինծու պատմություն,որը սեփական ժողովրդին կմատուցվեր որպես կարճատև պատերազմում ունեցած ահռելի հաղթանակ,որի կիջոցով Իլհամ Մեհրիբանովնան փորձում է ազերիներին ձերբազատել պարտվածի այն բարդույթից,որով իրեն ադրբեջանցի անվանող ժողովուրդը պառապում է 1994 թ-ից ի վեր...Հիշեցնեմ,որ ահռելի ռեսուրսներ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանկ ծախսած Ադրբեջանին չհաջողվեց որևէ բնակավայր գրավել...Այդ օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտորեն հաղորդում էին Մարտունիի, Թալիշի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի "ազտագրման" մասին,որը սակայն շատ շուտով հերքվեց նույն ադրբեջանական կայքերի և ԶԼՄ-ների կողմից...
Իլհամ Ալիևի մոտ նորից սկսվել է "շուշախտ"-ի սրացումը... Այցելելով Չոջուխ Մարջանլի գյուղ և հյուրնկալվելով Ղազիևի տանը ապշերոնյան սուլթանը կրկին հիշել է Շուշիի մասին և հայտարարել,որ կգա այն օրը,երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Շուշիի վրա...Այս հայտարաությունն արդեն վաղուց քաղաքագիտական մեկնաբանության կարիք չունի...Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հոգեբուժի մեկնաբանության կարիք ունի...Նրա մոտ պարոնոիդալ շիզոֆրենիան բավական խորացել է...
Ադրբեջանի հանրապետության առաջին նախագահ Մութալիբովը երազում էր գրավել Արցախը,սակայն մազապուրծ փախավ Ադրբեջանից՝Շուշին կորցնելու պատճառով,երկրորդ նախագահը՝Էլչիբեյը, երազում էր ոտքերը լվալ Սևանա լճում,սակայն շատ շուտով բավական անփառունակ հեռացվեց իշխանությունից և կարճ ժամանակ անց կճղակները տնկեց Նախիջևանի հետամնաց գյուղերից մեկում,հաջորդ նախագահը,ով շուտով դարձավ բռնապետ՝Հեյդար Ալիևը, խոստացավ ազատագրել Արցախը,սակայն մուրազը փորը մնաց....Հիմա էլ Հեյդարի որդին է երազում Արցախի մասին,որը նրա մոտ հոգեկան հիվանդության է վերածվել՝"շուշախտի"...Համոզված եմ,սրա վերջն էլ լավ չի լինելու...
Ի դեպ,իլհամյան պատմագրությունն ամեն ինչ անում է,որպեսզի ադրբեջանցիներին համոզի,որ Հեյդար Ալիևի օրոք Ադրբեջանը տարածքներ չի կորցրել և դրանց կորուստի մեղավորներն են Հեյդար բաբայից առաջ Ադրբեջանը կառավարողները... Այնինչ,հենց Հեյդար Ալիևի օրոք է Բաքուն կորցրել ամենաշատ տարածքները և հենց վերջինիս խնդրանքով էլ հաստատվել է 1994 թ-ի զինադադարը...

 

Լրահոս

Դիտել ավելին