Կարևոր իրադարձություններ

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված հարձակումը լակմուսի թղթի նման բացահայտեց հասարակության ներսում անառողջ երևույթներ»

14 Հունիս, 2017 16:49
Հեղինակ՝ Նարեկ Մալյան
«Մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված հարձակումը լակմուսի թղթի նման բացահայտեց հասարակության ներսում անառողջ երևույթներ»

Մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված հարձակումը լակմուսի թղթի նման բացահայտեց հասարակության ներսում անառողջ երևույթներ, որոնք մինչ այդ տեսանելի էին բացառապես մասնագիտական տեսանկյունից: Այդ երևույթներին հատիկ հատիկ կանդրադառնամ հետագա գրառումներում, սակայն սկզբի համար կցանկանայի ստանալ հետևյալ հարցի պատասխանը: 
Զինված հարձակման օրերին տեղեկատվությունը հիմնականում երկու աղբյուրից էր՝
1. Պաշտոնական տեղեկատվություն 
2. Զինված խմբի կողմից տարածվող տեղեկատվություն
Այս երկու աղբյուրները համարյա միշտ էական հակասությունների մեջ էին և այսօր, արդեն 1 տարի անց ժամանակն է գնահատական տալ այս երկու տեղեկատվական աղբյուրների հավաստիությանը:
Զինված խմբի կողմից տարածվող տեղեկատվության անհավաստիությունը համարյա միշտ ապատեղեկատվության մակարդակի էր: Հիշեցնեմ Ալֆայի ժամանման, Պավլիկի ոտքերի կտրելու, լացող բժիշկների, նախապատրաստվող գրոհի, սարի թաղում <<զոհված>> 2 տարեկան երեխայի, համակարգը լքած ու ծռերի կողմն անցած ոստիկանների մասին ագրեսիվ տարածվող ապատեղեկատվությունը: 
Ովքեր չգիտեին, տեղեկացնեմ, որ մենք ունենք պետություն, որն էլ նման իրավիճակներում իրականացնում է հասարակության պաշտոնական և հավաստի տեղեկատվության հրապարակումը:
Ուշադրություն հարցս.
Եթե կա որևէ մեկը, ով այդ օրերին ՈՐևԷ անհավաստիություն է նկատել պաշտոնական լրահոսում թող արձագանքի այս գրառմանը: 
Խնդրում եմ պաշտոնական տեղեկատվության անհավաստի լինելու ձեզ հայտնի թեկուզ մեկ դեպքը մտցրեք աչքս:

 

Լրահոս

Դիտել ավելին