Կարևոր իրադարձություններ

«Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ կամավոր, գիտացված ընտրություն, որ այս շքեղությունները գտնվում են ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հշատակին կառուցված հուշարձանների հարևանությամբ»

14 Հունիս, 2017 12:38
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ կամավոր, գիտացված ընտրություն, որ այս շքեղությունները գտնվում են ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հշատակին կառուցված հուշարձանների հարևանությամբ»

Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ կամավոր, գիտացված ընտրություն, որ այս շքեղությունները գտնվում են Մոնումենտի՝ Հայաստանի խորհրդայնացման հեղաշրջման (հեղաշրջում բառը ես չեմ ասում, այդպես է ասել 1920թ. Հայաստանի Հանրապետությունում Խորհրդային Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Արտաքին գործերի Ժողկոմ Գ.Չիչերինին գրված նամակում) 50-ամյակին և ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հշատակին կառուցված հուշարձանների հարևանությամբ: Այս շքեղությունները, որ մի գծի վրա են հուշարձանների հետ, առանձնացվել են վերջերս կառուցված պատով: Պատի մի կողմում Հայաստանի ոչ վաղ անցյալը խորհրդանշող հուշարձաններն են, մյուս կողմում՝ ներկան խորհրդանշողները: ՛՛Հարևաններին՛՛ մի պատ է բաժանում: Հետաքրքիր է, թե պատի մյուս կողմի ՛՛հարևաններից՛՛ քանի՞սն են նախկին կոմունիստներ, և/կամ կա՞ն արդյոք նրանց ընտանիքներում ԽՍՀՄ շրջանի քաղաքական բռնությունների զոհեր: Փաստորեն այս փոքր տարածքը անցյալի ու ներկայի խորքային շարունակական կապի մի բաց թանգարան-ցուցադրություն է: Հիրավի, անքննելի են Աստծո գործերը:
Հիշեցնում եմ, որ այսօր հունիսի 14-ն է, իսկ դա Հայաստանի Հանրապետության օրենքով Քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների հիշատակի պաշտոնական օրն է: Պատի մի կողմում այսօր կհավաքվեն ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների կամ նրանց ժառանգների մի մասը՝ հիշելու և հիշեցելու իրենց հարազատների նկատմամբ իրականացված բարբարոսությունը: Այս տարի լրանում է նաև 1937ի 80-րդ տարելիցը: Կգա՞ն արդյոք պատկից հարևանները, կգա՞ն արդյոք Հայաստանի անկախ, ժողովրդավարական Հանրապետության իշխանությունների նեկայացուցիչները զոհերի հետ հիշելու և հիշեցնելու, նաև հաստատելու՝ ոչ մի մարդ չպետք է ենթարկվի քաղաքական բռնաճնշումների:

 

Կից նյութը՝ այստեղ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին