Կարևոր իրադարձություններ

«Կատարցիները նոր ռեկորդ են սահմանում»

14 Հունիս, 2017 07:50
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Կատարցիները նոր ռեկորդ են սահմանում»

Թոթափելով Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք երկրների կողմից հայտարարված բոյկոտը՝ կատարցիները նոր ռեկորդ են սահմանում: Կատարում հայտնի Power International Holding ընկերության ղեկավար գործարար Մութազ ալ-Հայաթը, երկրում առկա կաթի պահանջարկի շուրջ 1/3-ը հոգալու նպատակով ԱՄՆ-ից և Ավստրալիայից պատրաստվում է գնել հանրահայտ գոլշտինյան տեսակի 4000 կաթնատու կով՝ յուրաքանչյուրը միջինը 600 կգ քաշով, որոնք Կատար են տեղափոխվելու օդային ճանապարհով շուրջ 60 չվերթի միջոցով: 
Ի դեպ, եթե այս գործարքն իրականցվի, ապա այն կդառնա պատմության ընթացքում խոշոր եղջերավոր անասունների՝ օդային ճանապարհով ներկրման խոշորագույն ծրագիրը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին