Կարևոր իրադարձություններ

Շնորհակալ եմ մեծագույն վստահության համար և պարտավորվում եմ ծառայել հանուն մեր համաքաղաքացիների, հանուն Երևանի. Տարոն Մարգարյան

12 Հունիս, 2017 21:57
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Շնորհակալ եմ մեծագույն վստահության համար և պարտավորվում եմ ծառայել հանուն մեր համաքաղաքացիների, հանուն Երևանի. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինձ համար անչափ պատասխանատու, կարևոր ու, միաժամանակ, շատ խորհրդանշական օր էր այսօր։ 
Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք թիմով ջանք ու եռանդ չենք խնայելու Երևան քաղաքի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու, մեր սիրելի մայրաքաղաքը շենացնելու համար։ 
Միասին շարունակելու ենք անցնել ճանապարհի ևս մեկ հատված, և,վստահ եմ, որ այդ ճանապարհը ձեռքբերումներով լի է լինելու։ 
Շնորհակալ եմ մեծագույն վստահության համար և պարտավորվում եմ ծառայել հանուն մեր համաքաղաքացիների, հանուն Երևանի։

 

Լրահոս

Դիտել ավելին