Կարևոր իրադարձություններ

«Մեր ընդդիմության տարածված սխալներից է պետությունը և կուսակցությունը նույնացնելը»

12 Հունիս, 2017 17:50
Հեղինակ՝ Նաիրա Կարապետյան
«Մեր ընդդիմության տարածված սխալներից է պետությունը և կուսակցությունը նույնացնելը»

Մեր ընդդիմության տարածված սխալներից է պետությունը և կուսակցությունը նույնացնելը։ Ցավոք, գնալով տարածվում է այդ երևույթը՝ եթե Զարուհու դեպքում սա վերագրվում է ոչ քաղաքական բովանդակությանը, ապա Ելքի պարագայում մտածելու տեղիք է տալիս..

Որպես ՀՀ օրինապաշտ քաղաքացի, որպես հայրենասեր մարդ, կուզեի նշել, որ հնարավոր չէ պետության խորհրդանիշներից զատել երկրի Նախագահին։

Որպես PR ոլորտի մասնագետ, կուզեի նշել, որ ամենաարդյունավետն ու միաժամանակ ամենաշուտ մոռացվողը տեսողական կամ «ցուցադրական» PR-ն է։

Որպես քաղաքական մարդ, կուզեի ևս մեկ անգամ նշել, որ սկզբունքային ընդդիմություն ասվածը վերաբերում է հետևողական աշխատանքին, այլ ոչ թե հետևողականորեն կրկնվող, ցուցադրական, շուտ մոռացվող, սեփական երկրի բարձր ինստիտուտները չհարգող, էժանագին PR-ին:

Ասածս ինչ է. «Ելքի» հերթական անգամ ոտքի չկանգնելն արդեն մի տեսակ տարակուսելի է.. Նույնատիպ մի քայլ էր ԱԺ առաջին նիստին ՀՀ նախագահի ելույթը բոյկոտելը։ Հարգելիներս, սա նույնն է, ինչ պետական օրհներգը լսելիս՝ ոտքի չկանգնել..

Չեմ կարծում, որ սա խոսում է բովանդակալից ծրագրերի մասին։

Բա ասում են՝ ելք կա..

Եվ մի հիշեցում էլ՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ համոզիչ հաղթանակ է տարել։ Լավ կլինի, եթե Ելքը, նոր շունչ տալով նորընտիր ավագանուն, արդյունավետ աշխատի նրա կազմում։

Այլապես կողքից մի տպավորություն է, թե ոտքի կանգնել թե չկանգնել. սա է ընդդիմության խնդիրը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին