Կարևոր իրադարձություններ

Պորոշենկոն՝Ռուսաստանին."Մնաս բարով,անլվա Ռուսաստան,տերերի և ստրուկների երկիր..." (տեսանյութ)

12 Հունիս, 2017 00:37
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
Պորոշենկոն՝Ռուսաստանին.

Այսօր ուժի մեջ մտավ Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց վիզաների այցելության պայմանագիրը...Այսօրվանից Ուկրաինայի բոլոր քաղաքացիները առանց որևէ Եվրամիության երկրի դեսպանատուն այցելելու և վիզա ստանալու կարող են մուտք գործել Եվրամիության անդամ 28 երկիր...
Ուկրինայի ղեկավարությունը մեծ ցնծությամբ է ընդունել պայմանագրի ուժի մեջ մտնելը...Հատուկ ելույթով հանդես է եկել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն,ով խորհրդանշական է դիտել այն փաստը,որ պայմանագիրը ուժի մեջ է մտել հունիսի 12-ի՝Ռուսաստանի օրվա,նախօրեին..."Վերջապես մենք անկախ ենք միմյանցից՝տնտեսապես,քաղաքականապես,գազի և էներգետիկ,ինչպես նաև հոգևոր առումներով...",-հայտարարել է Պորոշենկոն...
Իսկ վերջում,Ուկրաինայի նախագահը բացահայտ ցույց տալով իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ մեջբերել է հայտնի գրող Լերմոնտովի "Մնաս բարով,անլվա Ռուսաստան..." և Պուշկինի՝"Չադաևին ուղղված" ոտանավորներից հատվածներ...
Հավելեմ,որ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո մոտ 600 ուկրաինացի է մեկնել Եվրամիության բազմաթիվ երկրներ..

 

Լրահոս

Դիտել ավելին