Կարևոր իրադարձություններ

Վարդան Հարությունյանի հրամանով Երևանում հարկային տեսչությունների պետեր են փոխվել

11 Հունիս, 2017 19:31
Վարդան Հարությունյանի հրամանով  Երևանում հարկային տեսչությունների պետեր են փոխվել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նոր հրամաններով փոփոխություններ են կատարվել Երևանի հարկային տեսչություններում։

Արաբկիր հարկային տեսչության պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, Էրեբունու հարկային տեսչության նոր պետն է Կարեն Հայրապետյանը, 2017թ.-ի հունիսից էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնն է զբաղեցնում Էդգար Մուրադյանը, փոխվել է նաև Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը, ներկայումս այս պաշտոնն է զբաղեցնում Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին