Կարևոր իրադարձություններ

Թրամփը հետաձգել է այցը Մեծ Բրիտանիա. ԶԼՄ-ներ

11 Հունիս, 2017 19:29
Թրամփը հետաձգել է այցը Մեծ Բրիտանիա. ԶԼՄ-ներ

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հետաձգում է այցը Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնել է բրիտանական Guardian պարբերականը՝ հղում անելով Մեյի անանուն խորհրդականին։

«Թրամփը հեռախոսազրույցում Մեյին ասել է, որ չի ցանկանում պետական այցով ժամանել Բրիտանիա մինչև բրիտանական հասարակությունը հավանություն չտա այդ այցին։ ԱՄՆ Նախագահն ասել է, որ չի ցանկանում ժամանել, եթե երկրում կարող են տեղի ունենալ բողոքի զանգվածային ակցիաներ։ Նա որոշ ժամանակով հետաձգել է այցը»,-ասել է աղբյուրը։

Թերթի զրուցակիցը հստակեցրել է, որ Մեյի և Թրամփի հեռախոսազրույցը կայացել է մի քանի շաբաթ առաջ, և նախագահի հայտարարությունը «չափազանց զարմացրել է վարչապետին»։

Մեյը Թրամփին հրավիրել է պետական այցով ժամանել Մեծ Բրիտանիա Թրամփի՝ այս տարվա հունվարին կայացած երդմնակալությունից յոթ օր անց։ Հրավերը հարուցել է բրիտանացի քաղաքական գործիչների և հասարակության դժգոհությունը, և Լոնդոնում տեղի է ունեցել Թրամփի քաղաքականության դեմ մի քանի զանգվածային ակցիա։

 

Լրահոս

Դիտել ավելին