Կարևոր իրադարձություններ

Ալաշկերտը մեկնում է Բելառուս՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի

11 Հունիս, 2017 16:53
Ալաշկերտը մեկնում է Բելառուս՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ չարտերային չվերթով մեկնում է Բելառուս, որտեղ կանցկացնի 10-օրյա ուսումնամարզական հավաք:Հավաքին կմասնակցեն հետևալ ֆուտբոլիստները.

Հավաքին կմասնակցեն հետևալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Վահագն Մինասյան, Արարատ Առաքելյան, Անդրանիկ Ոսկանյան, Դմիտրի Խովբոշա, Գագիկ Դաղբաշյան, Դանիել Ստոյկովիչ:

Կիսապաշտպաններ. Արտակ Գրիգորյան, Խորեն Վերանյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան

Հարձակվողներ. Միհրան Մանասյան, Ուրոշ Նենադովիչ, Գևորգ Նռանյան, Լեստեր Պելտիեր:

Տրինիդադցի հարձակվող Լեստեր Պելտիերը, ինչպես նաև մի քանի պոտենցիալ նորեկներ «Ալաշկերտին» կմիանան արդեն Մինսկում

Հունիսի 15-ին Աբրահամ Խաշմանյանի թիմը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին