Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ գլխավոր դատախազը Սենատում ցուցմունք կտա ՌԴ-ի հետ կապերի գործով

11 Հունիս, 2017 16:07
ԱՄՆ գլխավոր դատախազը Սենատում ցուցմունք կտա ՌԴ-ի հետ կապերի գործով

ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պատրաստվում է ելույթ ունենալ Կոնգրեսի հետախուզությունների հարցով հանձնաժողովի առաջ` 2016-ի ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավում Մոսկվայի միջամտության մասին գործով:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, Սեշնսը հունիսի 10-ի երեկոյան սենատոր Ռիչարդ շելբիին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել Սենատի բյուջետային հանձնաժողովի նիստին, որը նախատեսված է հունիսի 13-ին, քանի որ մտադիր է այդ օրը ցուցմունք տալ հետախուզության հարցով հանձնաժողովին

 ԱՄՆ արդարադատության նախարարը նշելէ , որ նման որոշում է կայացրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի երլույթից հետո:

Հիշեցնենք, որ Կոմին Կոնգրեսի հանձնաժողովի լսումներում ցուցմունք է տվել հունիսի 8-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին