Կարևոր իրադարձություններ

Դեմքի անցանկալի մազերից ազատվելու համար ամենաարդյունավետ դիմակներից մեկը

18 Հունիս, 2017 11:40
Դեմքի անցանկալի մազերից ազատվելու համար ամենաարդյունավետ դիմակներից մեկը

Դեմքի վրա մազերի առկայությունը  ոչ միայն էսթետիկ ու գեղեցիկ չէ, այլ նաև բավականին տհաճ է: Սակայն միշտ չէ, որ  դեմքի վրա առակ ամազերը կարող են առաջանալ խնդիրների հետևանքով, երբեմն  դրանք կարող են գենետիկ բնույթ կրել:

 

healthyfoodhouse.com-ը առաջարկում է 3 բաղադրիչով բաղադրատոմս, որի  օգնությամբ հնարավոր կլինի ազատվել այդ խնդրից: Այս միջոցը կարող է օգնել ազատվել մարմնի տարբեր հատվածներում առաջացած աղվամազերից:

Առաջարկվող բնական դիմակը հարուստ է վիտամիններով ու հակաօքսիդանտներով, որը օգնում է  ոչ միայն ազատվել մազերից, այլ նաև խոնավեցնում  ու վերականգնում է մաշկի բնական փափկությունը:

Բաղադրիչները՝


·         1 ճ/գ վարսակ

·         2 ճ/գ մեղր

·         2 ճ/գ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը՝

Խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված: Քսեք այն անցանկալի մազային ծածկույթի վրա ու   մեղմորեն տրորեք շրջանաձև շարժումներով: Թողեք  15 րոպե, որից հետո լվացեք:

Նման դիմակից հետո օգտագործեք սովորական փափկեցնող քսուք: Առավել լավ արդյունքի հասնելու համար կրկնեք այդ պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ: Եվ անցանկալի մազերից դուք կազատվեք արդեն 1 ամիս հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին