Կարևոր իրադարձություններ

Ընդամենը «գալչկայի» համար քննարկում կազմակերպելը բացարձակ անընդունելի է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

07 Հունիս, 2017 11:34
Ընդամենը «գալչկայի» համար քննարկում կազմակերպելը բացարձակ անընդունելի է. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ կառավարության առաջարկով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ելույթ ունեցավ, որի ժամանակ նշեց՝ բացարձակ անընդունելի է «գալչկայի» համար քննարկում կազմակերպելը, քանի որ այնպիսի հարցեր են դրված օրակարգում, որոնց քննարկման համար 90 րոպեն բավարար չէ: 

«Բացարձակ անընդունելի է, երբ որ ինչ մնացել է Հայաստանում չմասնավորեցված, ի դեպ՝ հանձնաժողովում պարզվեց նաև, որ պոտենցիալ գնորդներն  էլ դեռևս չկան, ընդամենը դրվում է բյուջեն լցնելու խնդիր: Բերում եք, 90 րոպեում ուզում եք սխաղցնեք, անցկացնեք: Սա շատ լուրջ խնդիր է, մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, «Հայֆիլմ» կինոստուդիան, կրթական հիմնարկներ և 90 րոպե սահմանել քննարկում կազմակերպելու համար աընդունելի է: Նույնը վերաբերում է նաև համայնքների խոշորացմանը, պարո՛ն Բաբլոյան, որպես ԱԺ նախագահ տեղյակ եք իրական պատկերին՝ համայնքների խոշորացման հետ կապված, ոչ թե այն, ինչը պարտադրված ներկայացնում են մարզպետները»:

Նաիրա Զոհրաբյանից առաջ վարման կարգով հանդես եկավ նաև «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով մտահոգություն հայտնեց քննարկման նման ոճի կապակցությամբ, քանի որ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին մայր օրենքի քննարկման համար նախատեսված է 90 րոպե և վարչատարածքային բաժանման մասին օրենքի քննարկման համար 2 ժամ: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին