Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին Գլենդեյլի հարևանությամբ կալվածք է գնել (լուսանկարներ)

06 Հունիս, 2017 10:57
Անջելինա Ջոլին Գլենդեյլի հարևանությամբ կալվածք է գնել (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Գլենդեյլի հարևանությամբ գտնվող Լոս Ֆելիս շրջանում կալվածք է գնել: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։

Աղբյուրի փոխանցմամբ` դերասանուհին այն գնել է 24.5 մլն դոլարով։ Կալվածքը նախկինում պատկանել է ռեժիսոր Սեսիլ Բլանթ ԴեՄիլին։ Վերջինս այնտեղ ապրել է մոտ 40 տարի։

Տան մակերեսը կազմում է մոտ 1020 քառակուսի մետր: Այն ունի 6 ննջասենյակ և 10 սանհանգույց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին