Կարևոր իրադարձություններ

Քաղցը, հոգնածությունն ու արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերն են եղել. Ազնավուր (տեսանյութ)

02 Հունիս, 2017 11:44
Քաղցը, հոգնածությունն ու արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերն են եղել. Ազնավուր (տեսանյութ)

Երեկ հունիսի 1-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ  «Քեզ համար, Ազնավու՛ր» խորագրով համերգը՝ նվիրված Շարլ Ազնավուրին 93-ամյակին: 

Համերգին ներկա էր Շարլ Ազնավուրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին  Ռիտա Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և այլք:

Համերգ վարող Հայկ Պետրոսյանը՝ Վարդան Պետրոսյանի որդին, ընթերցեց Ազնավուրը՝ Ազնավուրի մասին գրքից մի հատված, որտեղ ներկայացված էր լեգենդի ապրումներն ու հույզերը, այն դժվարին ճանապարհը, որի միջով անցել է Ազնավուրը.  «Մի համառեք, ոչինչ չունեք Ձեզ համար, թողեք Ձեր հասցեն, կգրենք, ամեն պատահական մարդու համար ժամանակ չունենք: Այս և նման այլ արտահայտություններ եմ ճաշակել իմ կյանքում: Զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման մտածել եմ՝ գուցե ավելի լավ կլիներ, ոչինչ չասեի: Շատերի նման կոպտել եմ, կոպտել են ինձ : Քաղցը, սուտն ու հոգնածությունը, զսպված արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերն են եղել, բայց ուժ եմ հավաքել դիմանալու և պաշտպանվելու համար»:

Մի առիթով Ազնավուրն ասել է.  «Աստված ինձ ոչինչ չէր տվել հայտնի դառնալու համար՝ ո՛չ հասակ, ո՛չ առանձնահատուկ տեսք, ո՛չ ձայն, բայց տվել էր համառություն»:

 «Իմ խորին համոզմամբ դա այն մեծ սերն էր, որն ապրում է իր մեջ: Դուք տեսե՞լ եք նրա աչքերը, 90-անց տղամարդ է, բայց աչքերը, կարծես մանուկի աչքեր լինեն և դրա շնորհիվ Շարլ Ազնավուրը գրավեց իր երազանքների Փարիզը»,-ասաց Հայկ Պետրոսյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին