Կարևոր իրադարձություններ

Բեյլը եւ Ռոնալդուն չեն ատում միմյանց

13 Հոկտեմբեր, 2015 11:22
Բեյլը եւ Ռոնալդուն չեն ատում միմյանց

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նորմալ հարաբերություններ ունի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ։ Այդ մասին տեղեկացրել է ուելսցի ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը։

 
«Նրանք չեն ընթրում միմյանց հետ ամեն երեկո, սակայն ամեն ինչ կարգին է։ Նրանք չեն ատում միմյանց։ Գարեթը հանգիստ մարդ է։ Նրանք լիովին տարբեր են, սակայն Բեյլը կարող է որոշ բաներ սովորել Կրիշտիանուից եւ լինի ավելի անմիջական։ Սակայն Գարեթը սիրում է ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է, ով ցանկանում է դառնալ լավագույնն աշխարհում։ Դրանից ավելին ոչինչ նրան պետք չէ»,- Բարնետի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին