Կարևոր իրադարձություններ

Նախկին և ներկա պաշտոնյաներ, ովքեր ծխում են (ֆոտոշարք)

01 Հունիս, 2017 11:35
Նախկին և ներկա պաշտոնյաներ, ովքեր ծխում են (ֆոտոշարք)

Հայաստանում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի այս հայտարարությունը մայրաքաղաքի բնակիչների համար դարձել է քննարկման թեմա:

Շատերը ողջունում են այս նախաձեռնությունը, իսկ ոմանք էլ՝ ի նշան բողոքի սոցիալական ցանցերում հրապարակում են ծխախոտի լուսանկարներ և գրառումներ կատարում, որ ինչ էլ լինի, միևնույն է ծխելու են:

Ծխելու դեմ պայքարի առաջին քայլը առողջապահության նախարարությունը դեռևս իրականացրել է sms հաղորդագրությունների միջոցով, որտեղ տեղեկացնում է, թե աշխարհում ծխելու հետևանքով տարեկան քանի մարդ է մահանում:

Նախարարը նշում է, որ նպատակը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Այս ծրագիրը նպատակ ունի  Հայաստանում ծխողների թիվը կրճատել 30-40%-ով:   Ի դեպ, նշենք, որ սպասվում է նաև ծխախոտի գնի բարձրացում:

Shabat.am-ի տեսախցիկը ֆիքսել է նախկին և ներկա պաշտոնյաներին, ովքեր ծխում են:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին