Կարևոր իրադարձություններ

Վահագնի թաղամասում տեղադրվել է հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար

13 Հոկտեմբեր, 2015 11:18
Վահագնի թաղամասում տեղադրվել է հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար

Ս.թ. հոկտեմբերի 11-ին Վահագնի բնակելի թաղամասի մուտքի հարակից տարածքում տեղադրվեց հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված խաչքար: 1.75 մ բարձրությամբ և 54 սմ լայնությամբ գեղակերտ հուշարձանը վարպետ ՎարազդատՀամբարձումյանիստեղծագործությունն է: Հուշարձանի բացմանը հաջորդեց պարոն Հովնանյանի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը:

Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին և իր զորակցությունը հայտնեց նրա մտերիմներին:

Իր ողջ գործունեության ընթացքում Վահագն Հովնանյանը հավատարիմ է մնացել իր որդեգրած արժեքներին և իր պարտքն է համարել նպաստել ավելի հզոր և բարեկեցիկ անկախ Հայաստանի կառուցմանը: Զգալի է նրա ներդրումը Հայաստանի մշակույթի, զբոսաշրջության, կրթության, շինարարության ոլորտների և, առհասարակ, ապագայի կերտման գործում: Պրն. Հովնանյանի կողմից իրականացված բարեգործական ծրագրերը հայրենիքի հանդեպ ունեցած նրա անսահման սիրո և նվիրումի խոսուն քայլերն են:

 

Լրահոս

Դիտել ավելին