Կարևոր իրադարձություններ

«Ընդհանրապես տխրելու խնդիր չկա». Մարտուն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում չլինելու մասին

31 Մայիս, 2017 12:04
«Ընդհանրապես տխրելու խնդիր չկա». Մարտուն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում չլինելու մասին

Շիրակի մարզից ռեյտինգային ցուցակով խորհրդարան չանցած գյումրեցի Մարտուն Գրիգորյանն ամենևին էլ չի տխրել՝ Ազգային ժողովում չհայտնվելու համար, ասում է՝ 10 տարի աշխատել է և տխրելու խնդիր չկա. «Ընդհանրապես տխրելու խնդիր չկա, քանի որ ես 10 տարի Ազգային ժողովում աշխատել եմ, և այս պահի դրությամբ հանգստանում եմ, ամեն ինչ սրանով չի վերջանում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում նոր խորհրդարանի կազմը, Գրիգորյանը պատասխանեց. « Խորհրդարանի արդյունավետությունը պայմանավորված է աշխատանքով, այս պահի դրությամբ, եթե չկա աշխատանք, նաև բնականաբար արդյունավետության մասին խոսելն է անիմաստ, քանի որ խորհրդարանը դեռ նոր է սկսում իր աշխատանքները, երբ հստակ աշխատանք եղավ այսինքն՝ տեսանք, այդ ժամանակ էլ գնահատականը կտանք, թե ոնց է աշխատում  6-րդ գումարման Ազգային ժողովը: Այս պահի դրությամբ ընդամենը պետք է համբերենք, սպասենք»:

Հարցին, թե մամուլում հրապարակված հոդվածներից մեկի համաձայն կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին ազատել են, որպեսզի իրեն նշանակեն այդ պաշտոնում, Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին ոչ մի բան հստակ չեմ կարող ասել, երևի ժամանակը կգա կիմանաք»:

Նախկին պատգամավորը նախօրեին տված հարցազրույցում ասել էր, թե այս պահին բիզնեսով է զբաղվում և անում է այն, ինչը չի հասցրել անել այս տարիների ընթացքում: Ճշտող հարցին՝ պատրա՞ստ է թողնել բիզնեսն ու անցել փոխնախարարի պաշտոնին, պատասխանեց.  «Ճիշտն ասած նրանով, ինչով այս պահին զբաղվում եմ, հասցնում եմ իմ անելիքներն անել, ինչ վերաբերում է առաջարկին՝ կնայենք, կքննարկենք, այդ ժամանակ հստակ պարզ կլինի»: 

Մարտուն Գրիգորյանը՝ փոխնախարարի պաշտոնում նշանակվելու մասին 

 

Լրահոս

Դիտել ավելին