Կարևոր իրադարձություններ

Ծառուկյան դաշինքից խորհրդարան անցած պատգամավորները երդվեցին (տեսանյութ)

31 Մայիս, 2017 11:39
Ծառուկյան դաշինքից խորհրդարան անցած պատգամավորները երդվեցին (տեսանյութ)

Այսօր` մայիսի 31-ին, Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցությունից նորընտիր 3 պատգամավորները՝ Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանն ու Գևորգ Պետրոսյանը իրենց աշխատանքները սկսեցին երդումով:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- հերթով ընթերցեցին պատգամավորները:

Մանրամասները` տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին