Կարևոր իրադարձություններ

Vertu-ի հերթական նորույթը, որն արժե 360.000 դոլար (լուսանկարներ)

27 Մայիս, 2017 10:50
Vertu-ի հերթական նորույթը, որն արժե 360.000 դոլար (լուսանկարներ)

Մեծահարուստների շրջանում մեծ հեղինակություն վայելող Vertu ընկերությունը հերթական թանկարժեք նորույթն է ներկայացրել: Vertu SIGNATURE Cobra բջջային հեռախոսը, որը կարտադրվի սահմանափակ քանակությամբ, արժե 360.000 դոլար: Այս մասին հայտնում է Luxury Launches կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ` հեռախոսը տեխնոլոգիական տեսանկյունից ոչ մի նոր բան չի ներկայացնում: Դրա թանկարժեքությունը պայմանավորված է վրան եղած թանկարժեք քարերի առատությամբ:

Բջջայինն արտադրվելու է ընդամենը 8 օրինակով: Դրանք պատվիրատուներին են առաքվելու հատուկ ուղղաթիռներով:

Մասնագետները հեռախոսի վրա ամրացրել են 440-ից ավելի սուտակ, զմրուխտ, ադամանդ, որոնք միասին հեռախոսի շուրջ փաթաթված կոբրայի տեսք են ստացել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին