Կարևոր իրադարձություններ

«Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց

26 Մայիս, 2017 13:42
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
«Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (մայիսի 26-ի ժամը 12-ի դրությամբ)

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում): 
Նշված 21 ավտոմեքենաներից 7-ը վարել են անչափահասներ, 13 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, մեկ ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի

 

 

Լրահոս

Դիտել ավելին