Կարևոր իրադարձություններ

Euro-ի մասնակից 24 թիմերից 18-ը հայտնի են

13 Հոկտեմբեր, 2015 10:25
Euro-ի մասնակից 24 թիմերից 18-ը հայտնի են

Euro-2016-ի ընտրական փուլի՝ երեկ երեկոյան կայացած հանդիպումներից պարզ դարձան մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից ևս 2 թիմ՝ Սլովակիայի ու Ռուսասանի հավաքականները:

իշեցնենք, որ ընտրական խմբերի 9 հաղթողները, խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած 9 թիմերն ու լավագույն 3-րդ տեղը զբաղեցրած թիմերը մրցաշարի եզրափակիչ փուլ են անցնում միանգամից: 3-րդ տեղերը զբաղեցրած մյուս 8 թիմերը փլեյ-օֆֆ 4 խաղերում որոշում են եզրափակիչ փուլի վերջին ուղեգրերի հարցը:

Ավելի վաղ Euro-ի ուղեգրեր են նվաճել Գերմանիայի, Լեհաստանի, Ալբանիայի, Ռումինիայի« Իսլանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ուելսի, Իսպանիայի, Անգլիայի, Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ավստրիայի, Ւտալիայի ու Պորտուգալիայի թիմերը,ինչպես նաև առաջնության տանտեր Ֆրանսիայի հավաքականը:

Նշենք նաև, որ փլեյ-օֆֆ փուլի խաղերին միանշանակ կմասնակցեն Իռլանդիայի, Դանիայի, Ուկրաինայի, Սլովենիայի ու Շվեդիայի թիմերը: Նրանց կմաինան B ու H խմբերի 3-րդ թիմերը, ինչպես նաև A խմբից հոլանդացիները, եթե 3-րդ տեղի համար պայքարում հաղթեն թուրքերին:

 

Լրահոս

Դիտել ավելին