Կարևոր իրադարձություններ

Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները

24 Մայիս, 2017 23:13
Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները

Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-­ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին: Այդ մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:

14 դատավորներից բաղկացած խորհուրդը որոշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-­րդ հոդվածն այն մասին, թե ամուսնությունը «տղամարդու եւ կնոջ միությունն» է, հակասում է Թայվանի Սահմանադրությանը, նշել է հրատարակությունը:

Միասեռ միությունների օրինականացման վերաբերյալ բանավեճերը Թայվանում շարունակվում են 2003 թվականից, երբ կառավարությունն առաջարկեց այդ գաղափարը: Այդ հարցի շուրջն անհաշտելի հակասությունները զանգվածային բողոքների պատճառ էին դառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին