Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Կամո գյուղի սկզբնամասում. կա 2 զոհ

24 Մայիս, 2017 22:20
ՃՏՊ Կամո գյուղի սկզբնամասում. կա 2 զոհ

Մայիսի 24-ին, ժամը 19:08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի 18 LU 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Ս.) բախվել է Կամո գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին. վարորդը և ուղևոր՝ 1967 թ. ծնված Ս. Հ.-ը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին