Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում

24 Մայիս, 2017 22:03
Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում

Սևանա լճի մակարդակը մայիսի երրորդ տասնօրյակի սկզբում ևս շարունակում է բարձրանալ՝ գրանցելով վերջին 55 տարիների ընթացքում ռեկորդային նոր նիշ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 23-­ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 24 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նուն օրվա նիշից:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից տրամադրված տվյալների՝ Սևանի մակարդակի ներկա նիշն արդեն 4 սանտիմետրով գերազանցում է 1962 թվականին գրանցված նիշին: «1962 թվականից ի վեր, մինչ օրս, լճի մակարդակն այսքան բարձր նիշ չէր ունեցել ոչ մի տարվա ընթացքում»,­- հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետ Նշան Ստեփանյանը:

Արփա-­Սևան թունելային ջրատարով այս տարի արդեն Սևանա լիճ է տեղափոխվել 50 միլիոն 416 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Հրազդանի հունով լճից բաց է թողնվել 7 միլիոն 515 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում շարունակում է դիտվել փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի որոշակի ավելացմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին