Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

24 Մայիս, 2017 20:29
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Մայիսի 24-ին, ժամը 17:28-ից մինչև 18:13-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 10 կայանքներից Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2130 կրակոց:

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

***

Մայիսի 24-ին, ժամը 17:27-ից մինչև 18:20-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ, Դարալիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 6608 կրակոց:

Պաշտպանվող տարածքներից մասնակի թույլ կարկուտ է տեղացել Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ համայնքներում:

***

Մայիսի 24-ին, ժամը 14:05-ից մինչև 14:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Լոռու մարզի Օձուն 1, Օձուն 2, Հագվի, Կարմիր Աղեկ, Այգեհատ, Ծաթեր, Արևածագ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 450 կրակոց:

Արխիվ

 

Լրահոս

Դիտել ավելին