Կարևոր իրադարձություններ

Զինվորների ջրահեղձվելը սթափության ազդակ է եղել. ՊՆ ղեկավարը խիստ հրահանգ է իջեցրել. «Ժողովուրդ»

24 Մայիս, 2017 10:30
Զինվորների ջրահեղձվելը սթափության ազդակ է եղել. ՊՆ ղեկավարը խիստ հրահանգ է իջեցրել. «Ժողովուրդ»

«Մայիսի 7-ին, երբ զորամասից առանց թույլտվության «ՈւԱԶ» մեքենայով երեք զինծառայողներ հեռացան զորամասից և Տոնաշեն գետի ճանապարհին մեքենայով ընկան գետն ու ջրահեղձ եղան, սթափության ազդակ է եղել ՊՆ ղեկավար կազմի համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանությանը հրահանգել է ցանկացած վայրում զինծառայողների կամ պաշտպանության նախարարության մեքենաներ տեսնելիս կանգնեցնել և ստուգել այն, մասնավորապես ստուգել վարորդների սթափությունը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Չնայած վերջինս նշեց, որ նման հրահանգ շատ վաղուց կա, և դա մշտապես պետք է կատարվի, բայց նաև ասաց. «Շատ նորմալ է: Ցանկացած միջադեպից հետո պաշտպանության նախարարությունն այնպիսի կառույց է, որ ուսումնասիրություններ է կատարվում և հրահանգներ է իջեցվում կարգապահությունը բարելավելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին