Կարևոր իրադարձություններ

Վարչապետը նախարարություններին հանձնարել է 5 օրում գրել 5 տարվա զարգացման ծրագիր. «Ժամանակ»

24 Մայիս, 2017 09:55
Վարչապետը նախարարություններին հանձնարել է 5 օրում գրել 5 տարվա զարգացման ծրագիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է: Այդ իսկ պատճառով նա արդեն երկու օր է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարական է ուղարկել՝ 5 օրում գրել տվյալ նախարարության ոլորտի 5 տարվա զարգացման ծրագիրը:

Բոլորը ցայտնոտի մեջ են հայտնվել, քանի որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում հնարակոր չէ 5 օրում 5 տարվա զարգացման ծրագիր գրել: Նախարարությունների աշխատակիցներին, սակայն, զվարճացրել է վարչապետի օրինակը: Նա բոլոր գերատեսչություններին ուղարկել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մի քանի օրում գրած զարգացման ծրագիրը՝ որպես ամենաօրինակելի շաբլոն եւ հորդորել է այդ օրինակով գրել բնապահպանության, կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության եւ մյուս գերատեսչությունների զարգացման ծրագրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին